Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետի հետ կքննարկի հայ-իրանական երկաթգծի ֆինանսավորման հարցը


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի վերջին Պեկին կատարելիք այցի ժամանակ Չինաստանի վարչապետի հետ քննարկելու է հայ-իրանական երկաթգծի կառուցման ֆինանսավորման հարցը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աբրահամյանը:

«Նախնական պայմանավորվածություն եղել է նախարարի, փոխնախարարների մակարդակով, քննարկումներ եղել են, հանդիպումներ եղել են: Աշխատանքային այց է լինելու, և ես քննարկելու եմ այդ հարցը Չինաստանի վարչապետի հետ և կոնկրետ առաջարկներ, կոնկրետ մոտեցումներ, լուծումներ եմ առաջարկելու», - մասնավորապես ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ առաջարկություն է անելու նախագծի ֆինանսավորման հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG