Մատչելիության հղումներ

Գերման Ստերլիգովն ազատ է արձակվել


Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ.
Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ.

Ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղում հաստատված ռուս գործարար Գերման Ստերլիգովը զրույցից հետո ազատ է արձակվել, ասել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը։ «Համոզվելով, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, իրավապահները ազատ են արձակել», - հայտարարել է փաստաբանը։

Երեկ ժամը հինգին Ստերլիգովը Երևանից ժամանել էր Մոսկվա և պետական սահմանը անցնելուց հետո Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել էր։ Փաստաբանն ասել էր, որ հավանաբար գործարարի ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզման հետ։

Հուլիսի 28-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ծավալած գործունեության պատճառով Ստերլիգովի նկատմամբ «Ինտերպոլ»-ով հետախուզում էր հայտարարել։ Փաստաբան Հայրապետովը օգոստոսի 23-ին հայտնել էր, որ «Ինտերպոլ»-ը բավարարել է Ստերլիգովի պաշտպանական կողմի բողոքը և դադարեցրել է նրա նկատմամբ հետախուզումը՝ համարելով, որ գործարարի հետապնդումը Ադրբեջանի կողմից քաղաքական դրդապատճառներ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG