Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ նռնակ է պայթել, 90 մարդ է վիրավորվել


Բախումների ցուցարարների և ստիկանների միջև Կիևում Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ, 31-ը օգոստոսի, 2015թ

Բախումների ցուցարարների և ստիկանների միջև Կիևում Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ, 31-ը օգոստոսի, 2015թ

Կիևում Գերագույն ռադայի շենքի մոտ նռնակ է պայթել։ «112 Ուկրաինա» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ պայթյունից 15 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Ռադայի շենքը հսկող ոստիկաններ։

Ըստ նույն աղբյուրի, նռնակը նետել է սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող ցույցի մասնակիցներից մեկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները, իմանալով, որ պատգամավորները կողմ են արտահայտվել բարեփոխումներին, փորձել են ճեղքել ոստիկանական պատն ու մուտք գործել խորհրդարանի շենք։ Նրանք նետել են ծխագլաններ։ Ի պատասխան ցուցարների գործողությունների, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։

«Վիրավորների թիվը 90-ն է, մի քանիսի առողջական վիճակը ծանր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը՝ միջադեպի համար մեղադրելով «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG