Մատչելիության հղումներ

logo-print

«Մխիթարյանի խնդիրը տեղավորվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղեգծի մեջ»


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն, անդրադառնալով վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին, ասել է.- «Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի մեջ։ Հստակ է նաև, որ Արցախ այցելությունը որևիցե կապ չունի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԳՆ-ի խոսնակը շեշտել է.- «Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին Ադրբեջան մուտք գործել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացու, ում ազգանունը ավարտվում էր «յան»-ով»։

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ի և ադրբեջանական «Գաբալա»-ի միջև հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք ֆուտբոլային հանդիպումը ադրբեջանական լրատվամիջոցներում ենթադրությունների տեղիք է տվել, որ իշխանությունները կարող են չթույլատրել դորտմունդյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին այցելել Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցները չեն բացառում նաև ֆուտբոլիստին Բաքվում ձերբակալելու հավանականությունը՝ որպես պատճառ նշելով 2011 թվականին «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը անօրինական ձևով հատելու» փաստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG