Մատչելիության հղումներ

logo-print

Վիճաբանություն և կրակոց Ամիրյան փողոցում. հարուցվել է քրեական գործ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին` ժամը 22:10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով թիվ 1-ին համալսարանական բժշկական կլինիկա է տեղափոխվել երկու անձ:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Վոլտրան» տեսակի ատրճանակ, 1 փամփուշտ և 1 պարկուճ: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ): Նախաքննությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատաձգաբանական և դատամատնադրոշմային համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, ինչպես նաև՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG