Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ հոբելյանի առթիվ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

«Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար: Այսօր էլ Ձեր ղեկավարության ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր հաստատուն ընթացքը դեպի կայունություն և բարգավաճում։

Կրկին շնորհավորելով այս հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և նոր հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի և Ձեր ամուր ու գեղեցիկ հայկական ընտանիքի», - ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG