Մատչելիության հղումներ

logo-print

«Ալ-Ջազիրա»-ի լրագրողը Եգիպտոսի նախագահին կոչ է արել ներում շնորհել իրեն և գործընկերներին


«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Պիտեր Գրեստին կոչ է արել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ ներում շնորհել իրեն և իր երկու գործընկերներին, ովքեր ազատազրկման են դատապարտված «Մահմեդական եղբայրություն» արգելված շարժմանն աջակցելու մեղադրանքով։

Ավստրալիայի քաղաքացի Պիտեր Գրեստին Եգիպտոսից արտաքսվել է դեռ դեկտեմբերին։ Այսօր Սիդնեյում տեղի ունեցած մամլո ասուլիսին լրագրողը իր և գործընկերների նկատմամբ հարուցված գործը «քաղաքական» է որակել։

Եգիպտական դատարանը Գրեստիին, Կանադայի քաղաքացի Մուհամմադ Ֆագմիին և եգիպտացի Բագեր Մուհամմադին 3 տարվա ազատազրկման է դատապարտել։ Մեղադրողը կողմը պնդում է, որ երեքն էլ լրագրող չեն, աշխատում էին առանց համապատասխան թույլտվության և զբաղվում էին կեղծ լուրերի տարածմամբ։

«Ալ-Ջազիրա»-ի լրագրողները ձերբակալվել են 2013 թվականի դեկտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG