Մատչելիության հղումներ

logo-print

Շիրակի մարզի 8 բազմազավակ ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր տրամադրվեցին


Բազմազավակ մայր Լուսինե Խաչատրյանը դժգոհում է իր բնակարանային վատ պայմաններից, արխիվ

Բազմազավակ մայր Լուսինե Խաչատրյանը դժգոհում է իր բնակարանային վատ պայմաններից, արխիվ

Շիրակի մարզի 8 բազմազավակ ընտանիքների բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել բնակարանային պայմանների բարելավման համար:

Ընտանիքները մինչև դեկտեմբեր ժամանակ ունեն առք ու վաճառք ձևակերպելու համար: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը վկայագրերը բազմազավակ ընտանիքներին հանձնելիս ասաց, որ սա բացառիկ հնարավորություն է:

«Գյումրի քաղաքի բնակիչներին Գյումրիում ձեռք բերելու համար տրամադրվում է 8 միլիոն 190 հազար դրամ ամեն մեկին, իսկ գյուղական վայրերում՝ երկուսն են այստեղ, 5 միլիոն 800 հազար», - մանրամասնեց մարզպետը՝ ընտանիքներին խորհուրդ տալով անպայման օգտվել ծրագրից:

Լիլիթ Խաչատրյանի 10-րդ երեխան 2 ամիս առաջ է լույս աշխարահ եկել: Ասում է՝ առաջին անգամ է, որ պետությունը բազմազավակ ընտանիքների մասին հիշել է, բայց ամեն դեպքում տրամադրած գումարը բավարար չէ, որ նախատեսված 4 սենյականոց բնակարանը ձեռք բերեն․ - «Բարելավման կարիք կար, վերանորոգման, նեղվածք էր: Բայց այդ գումարով ես չեմ կարող գնել, նորից պիտի փող ավելացնեմ՝ 1000 դոլարի չափ»:

Նպաստից բացի պետական այլ աջակցություն չկա բազմազավակ ընտանիքներին, դժգոհում են բազմազավակ մայրերը: Նպաստով մեծ ընտանիքի հոգս հոգալ հնարավոր չէ: Բազմազավակ ընտանիքները առավել մեծ պետական աջակցության կարիք ունեն ասում է 14 երեխա լույս աշխարհ բերած ու մինչ օրս տնակում ապրող Լուսինե Մելքոնյանը:

«Դիմել եմ, արդեն 24 տարի սպասում եմ, ու վերջապես ստացվեց», - պատմեց նա: - «Մենք ծայրամասերում ենք փնտրել, որպեսզի էժան լինի բնակարանը, բայց էլի, եթե գնենք էլ՝ պարտքով փող պետք է վերցնենք, որ կարողանանք բնակարան գնել»:

Վկայագիր ստացած բազմազավակ 8 ընտանիքներից 6-ը Գյումրիում են բնակվում, 2 ընտանիք էլ գյուղական համայնքներից:

XS
SM
MD
LG