Մատչելիության հղումներ

Moody's-ի գնահատականներով Ռուսաստանում տնտեսական անկումը կշարունակվի նաև 2016-ին


Moody's ներդրումային գործակալությունը այս տարի Ռուսաստանում տնտեսական խորը անկում է կանխատեսում, որը կշարունակվի նաև 2016 թվականին:

«Վերջին շրջանում ապրանքների գների անկումը և արժույթների փոխարժեքների նվազումը վատթարացրել է առանց այն էլ անբարենպաստ տնտեսական միջավայրը», - նշել է Moody's գործակալության փոխնախագահ Մարի Դիրոնը։

Moody's-ի կանխատեսմամբ, Ռուսաստանի տնտեսության անկումը այս տարի կկազմի 3.6-ից մինչև 4.6 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ 0.5-ից մինչև 1.5 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG