Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը գովաբանում է «հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, 28-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլս, 28-ը օգոստոսի, 2015թ․, պաշտոնական

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը այսօր ներկա են գտնվել ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստության համար համապատասխան դասախոսական կազմի վերապատրաստման ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը:

Այս մասին հաղողորդում են պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նշելով, որ դասընթացի հայ շրջանավարտները 12-ն են:

Ըստ ստացված հաղորդագրության, շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին և շնորհավորելով դասընթացն ավարտողներին, պաշտպանության նախարարը, մասնավորապես, նշել է. «այս երեք ամիսների ընթացքում, օր ու գիշեր լինելով մեր զինծառայողների կողքին, ամերիկյան հրահանգիչների խումբը գիտելիքների ու փորձի փոխանակման հիանալի հնարավորություն ստեղծեց: Դասընթացը հաջողությամբ ավարտելով՝ դուք դառնում եք հրահանգիչներ և ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցելու մեր ապագա բուժակներին ու սանհրահանգիչներին»:

Իր հերթին, դեսպան Միլսն իր ելույթում նշել է․ «հայ-ամերիկյան կուռ և ամուր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչպիսին կարող են լինել ձեռքբերումները, երբ մենք աշխատում ենք միասին: Այսօրվա ավարտական միջոցառումը շարունակաբար աճող և ամրապնդվող երկկողմ համագործակցության մի նոր օրինակ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG