Մատչելիության հղումներ

Ստեղծվել են հանձնաժողովներ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար


Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել օգոստոսի 22-ին տեղացած ուժեղ կարկուտից տուժած համայնքների կրած վնասներին:

Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ Սերգո Կարապետյանը նախ այցելել է բնական աղետից ամենաշատը տուժած Շահումյան համայնք, տեղում ծանոթացել վնասի իրական չափերին: Այնուհետև նախարարն ուղևորվել է Այգեզարդ, Այգեպատ, Վերին Արտաշատ և Ոստան համայնքներ: Նախարարը զրուցել է գյուղացիների հետ, փոխանցել, որ կարկուտի պատճառած վնասները հաշվարկելու համար ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնց աշխատանքի արդյունքներն ամփոփումից հետո կներկայացվեն կառավարություն:

«Հիմա առաջնահերթ խնդիրներից է վերականգնել կարկտահարված այգիները, որպեսզի հաջորդ տարի հաջողվի լիարժեք բերք ապահովել», - ասել է Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև հավելել է, որ առաջիկայում կառավարությունում կքննարկվի վարկերի հետաձգման հարցը և կցուցաբերվի անհատական մոտեցում։

Ընդհանուր առմամբ, Արմավիրի և Արարատի մարզում կարկտահարության արդյունքում տարբեր չափի վնասներ է կրել շուրջ 16 համայնք, իսկ Շիրակի մարզում 3 համայնք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG