Մատչելիության հղումներ

logo-print

Կարապետ Ռուբինյանը հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու մասին


Լուսանկարը՝ Կարապետ Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Կարապետ Ռուբինյանի ֆեյսբուքյան էջից

Կարապետ Ռուբինյանը հայտարարում է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունից դուրս գալու մասին։

Իր ֆեյսբուքյան էջում Ռուբինյանը մասնավորապես գրել է. - «Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ և, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների խնդիրը»:

Նրա խոսքով, ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին՝ ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:

«ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն», - գրել է Ռուբինյանը՝ հավելելով. - «Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG