Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-3-ը պլանավորում է այցելել Չինաստան։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Պուտինը մասնակցելու է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Չինաստանի՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակի նվիրված հանդիսավոր միջոցառումներին։

Ռուս և չին ղեկավարները նաև բանակցություններ են անցկացնելու էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը նախատեսում են ավելի քան 20 փաստաթուղթ ստորագրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG