Մատչելիության հղումներ

Ուկրաինան ԵՄ-ից ակնկալում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակություն


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո

Ուկրաինական կողմը Եվրամիությունից ակնկալում է պատժամիջոցների շարունակություն Ռուսաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ՝ Դոնբասում իրավիճակի սրմամբ պայմանավորված։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն։

«Ագրեսորին համարժեք պատասխանելու համար մենք պետք է պահպանենք միասնականությունը, մասնավորապես, Ռուսաստանին պատժամիջոցների միջոցով ճնշելու հարցում՝ շահագրգռելով նրան նստել բանակցությունների սեղանին և կատարել Մինսկում ստանձնած պարտավորությունները»,- ասել է Պորոշենկոն՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ հանդիպումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG