Մատչելիության հղումներ

logo-print

Ռուս զինծառայողները 17 և 13 տարվա ազատազրկման դատապարտվեցին


Իլդար Սախապովը և Ֆյոդոր Բասիմովը դատավարության ժամանակ, արխիվ

Իլդար Սախապովը և Ֆյոդոր Բասիմովը դատավարության ժամանակ, արխիվ

Տաջիկ տասու վարորդ Ռախիմջոն Տեշաբոևի սպանության մեջ մեղադրվող երկու ռուս զինծառայողները դատապարտվել են 17 և 13 տարվա ազատազրկման: Զինվորականնեը ծառայում էին Տաջիկստանի ռուսական ռազմաբազայում:

Անցյալ տարվա օգոստոսին ռուս զինծառայողներ Ֆյոդոր Բասիմովն ու Իլդար Սախապովը ձերբակալվել են վարորդ Ռախիմջոն Տեշաբոևին դաժանաբար սպանելու մեղադրանքով՝ նրանք կտրել էին վարորդի կոկորդը։ Ենթադրվում է, որ զինվորները երեք երեխաների հայր 36-ամյա Տեշաբոևին պարտք էին 50 հազար ռուսական ռուբլի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG