Մատչելիության հղումներ

logo-print

Աստանայում կայացել է ԵՏՄ անդամ պետությունների գլխավոր դատախազների հանդիպումը


ՀՀ գլխավոր դատախազը Աստանայում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի,Բելառուսի և Ղրղըզստանի իր գործընկերների հետ:

Քննարկվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵՏՄ շրջանակում տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ համատեղ պայքարի արդյունավետ կազմակերպման համար անդամ պետությունների դատախազությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը, հայտնում է դատախազության պաշտոնական կայքը։

ԲելառուսիՀանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը ՀՀ գլխավոր դատախազին պաշտոնապես հրավիրել է այցելել Բելառուս, որտեղ և նախատեսվում է կնքել ՀՀ և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունների միջև նոր համաձայնագիր:

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ասխատ Դաուլբաևի հետ հանդիպման ժամանակ ԵՏՄ-ի հետ կապված հարցերից և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի քննարկումից զատ, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը հետաքրքրություն է հայտնել ուսումնասիրելու ՀՀ դատախազության հարուստ փորձը` եվրոպական կառույցների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ շփման ոլորտներում:

Ղրղըզստանի Հանրապետության գլխավոր դատախազ ԻնդիռաՋոլդուբաևայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG