Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը


ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիեդմեին, ով ներկայացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Դույենին:

«Ողջունելով տիկին Դույենին նշանակման կապակցությամբ` նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցությունը՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին միջազգային մարդասիրական իրավունքի իրականացմանը և ՀՀ-ԿԽՄԿ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- հայտնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Դույենին ու Լիենգմեին ընդունել է նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկկողմ կրթական ծրագրերը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրական և ներքին նորմատիվային, ներառյալ` մարտական փաստաթղթերում լիարժեքորեն ինտեգրման, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների ուղղությամբ համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG