Մատչելիության հղումներ

Երևանյան գետնանցումում տեղադրվել է առաջին վերելակը հատուկ կարիքներով մարդկանց համար


Երևանի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով:

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով։

«Վերելակները նախատեսված են նաև մանկասայլակների համար։ Հաշվի առնելով, որ գետնանցումում նաև առևտրի կենտրոն է գործելու, այստեղ շինարարի հետ պայմանավորվածության արդյունքում կառուցվել է նաև հաշմանդամների զուգարան, ինչպես նաև տեղադրվել է միջհարկային մեկ այլ վերելակ»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG