Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում հեռուստակայանի հետ ուղիղ միացման ժամանակ այսօր երկու հեռուստալրագրող է սպանվել։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ՝ անհայտ անձի գնդակներից սպանվածները CBS-ի գործընկեր WDBJ7 հեռուստաընկերության աշխատակիցներ 24-ամյա Էլիսոն Փարկերն ու 27-ամյա Ադամ Ուորդն են։

Ողբերգությունը տեղի է ունեցել հեռուստաալիքի հետ ուղիղ միացման ընթացքում, երբ լրագրողները զրուցել են Բեդֆորդ շրջանի բնակիչներից մեկի հետ։ Համացանցում հայտնված տեսանյութում լսվում են կրակոցները, և թե ինչպես են լրագրողն ու նրա զրուցակիցը փորձում փախչել։

Առայժմ հանցագործության դրդապատճառն ու կրակողի ինքնությունը հայտնի չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG