Մատչելիության հղումներ

Փաշինյանը դատապարտում է Կյուրեղյանի նկատմամբ «հաշվեհարդարային մոտեցումը»


Իրավապահները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․
Իրավապահները բերման են ենթարկում Հայկ Կյուրեղյանին: 12-ը հունիսի, 2014 թ․

Ազգային ժողովի պատգամավիր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին:

Կյուրեղյանին, հիշեցնենք, մեղադրող դատախազը պահանջել է դատապարտել 14 տարվա ազատազրկման:

«Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել», - գրել է պատգամավորը:

Կյուրեղյանը պատգամավորին փոխանցել է, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ: Փաշինյանը, սակայն, թերահավատ է, որ դա նրան կհաջողվի․ - «Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն կզրկեն պաշտպանական ճառով և վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից»:

«Որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը և արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները», - եզրափակել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG