Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ գործընթացի շրջանակում նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ:

Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների:

Հանդիպման մասնակիցները խոսել են Ազգային ժողովում ակտիվ և համակողմանի քննարկումների կարևորության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG