Մատչելիության հղումներ

logo-print

Էրդողանը Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կաբինետ ձևավորել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիա, 27-ը օգոստոսի, 2014թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Թուրքիա, 27-ը օգոստոսի, 2014թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարել է ժամանակավոր կաբինետ ձևավորել նախքան արտահերթ ընտրությունները, որոնք կկայանան նոյեմբերի 1-ին:

Հիշեցնենք, Դավութօղլուի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Տապալվեց նաև կոալիցիոն կառավարություն ստեղծելու տարբերակը:

Վարչապետը հինգ օր ժամանակ ունի ժամանակավոր կաբինետ ձևավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG