Մատչելիության հղումներ

Առաքելությունն ավարտող Ուկրաինայի դեսպանը հանդիպել է նախագահի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կուխտային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-ուկրաինական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման և դիվանագիտական առաքելությունը պատշաճ իրականացնելու համար, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը և Ուկրաինայի դեսպանը համակարծիք են եղել, որ Հայաստանում հարգալից վերաբերմունք կա ուկրաինացի ժողովրդի և Ուկրաինայի նկատմամբ: Իվան Կուխտան այդ կապակցությամբ գոհունակությամբ է փաստել, որ նախօրեին Հայաստանում ուկրաինական համայնքի հետ հանդիպմանը վերստին զգացել է այդ ուշադրությունը և հոգատար վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է համայնքի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ուկրաինայում բնակվող բավականին ակտիվ հայ համայնքի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կա:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ Ուկրաինայում հնարավորինս շուտ խաղաղություն կվերահաստատվի, ինչը նոր հնարավորություններ կբացի նաև հայ-ուկրաինական մեծ ներուժը տնտեսական և այլ ոլորտներում լիարժեք օգտագործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG