Մատչելիության հղումներ

Դատարանը երկարաձգել է Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվողի կալանքը


Զաուր Դադաև, արխիվ

Զաուր Դադաև, արխիվ

Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչև նոյեմբերի 28-ը երկարաձգել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևի կալանքի ժամկետը։

Դադաևը, դեմ արտահայտվելով դատարանի այս որոշմանը, հայտարարել է, թե իրեն ձերբակալել են ապօրինաբար, իսկ իր ցուցմունքներն էլ տվել է քննչական մարմնի ճնշումների արդյունքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Մինչև իմ համաձայնելը ինձ կտտանքների են ենթարկել ու ծեծել, բաց չեն թողել ոչ ընկերոջս, ոչ ինձ, մինչև չհամաձայնեցինք գրել այն ամենը, ինչ նրանք են ցանկացել։ Յուրաքանչուր 2-3 ամիսը մեկ կալանքի ժամկետը երկարաձգում են՝ առանց որևէ ապացույցների»,-Դադաևի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG