Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի


Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Ռուբեն Հայրապետյան, արխիվ

Ձեռնարկված միջոցներով հերքվել են «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով։

Հայաստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է. - «Միաժամանակ, հիմնավորվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից Արսեն Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք: Հետևաբար որոշում է կայացվել դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»։

Դատախազությունը նաև տեղեկացնում է, որ որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Արսեն Ավետիսյանին և պարզաբանվել դրա բողոքարկման կարգը:

Արսեն Ավետիսյանը, հիշեցնենք, ծեծի էր ենթարկվել օգոստոսի 15-ին։ Կոտրվածքներով ու բազմաթիվ կապտուկներով հիվանդանոց տեղափոխված Ավետիսյանը պնդում էր, որ իրեն ծեծի են ենթարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներկայությամբ ու անձամբ նրա հրամանով։ Դեպքից հինգ օր անց ծեծված գործարարը հայտարարեց, թե որևէ բողոք չունի և պատրաստ է սեղմել իրեն պարզված հաշտության ձեռքը. հաշտության առաջարկն արել է անձամբ Ռուբեն Հայրապետյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG