Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Վանաձորում. «Քիմպրոմ»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում


«Քիմպրոմ»-ի աշխատակիցների ցույցը Վանաձորում, 27-ը օգոստոսի, 2014թ.

«Քիմպրոմ»-ի աշխատակիցների ցույցը Վանաձորում, 27-ը օգոստոսի, 2014թ.

Վանաձորի «Քիմպրոմ»-ի աշխատակիցները 8 ամսվա չվճարված աշխատավարձի պահաջով այսօր կրկին Լոռու մարզպետարանի շենքի մոտ էին։

Նրանք ասացին, որ իրենց պահանջն ուղղում են ոչ միայն մարզպետին, այլև հանրապետության նախագահին, վարչապետին, Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարին, որ հարցը ուշադրության կենտրոնում պահեն։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հուլիսին «Քիմպրոմ»-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ նաիրիտցիների հարցը լուծելուց հետո կառավարությունը կանդրադառնա նաև իրենց խնդրին։ Ցուցարարներն ասացին, որ թեև նաիրիտցիների խնդիրը լուծվել է, բայց իրեց հարցում տեղաշարժ չկա։

Մարզպետարանից ցուցարարներին փոխանցեցին, որ մարզպետն արձակուրդում է, իսկ պատասխանատու մյուս անձինք ևս բացակայում են։ Նրանց խնդրեցին վերադառնալ երկու օրից։ Ի նշան բողոքի, «Քիմպրոմ»-ի աշխատողները Վանաձորի կենտրոնական հրապարակի վերգետնյա անցումներով երթ կազմակերպեցին՝ խոչընդոտելով երթևեկությունը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG