Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փոխհատուցում կվճարի Նիդերլանդներին «Գրինփիս»-ի նավը բռնազավթելու համար


 «Գրինփիս»-ի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում արկտիկայի ջրերում նավթարդյունահանման դեմ, արխիվ

«Գրինփիս»-ի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում արկտիկայի ջրերում նավթարդյունահանման դեմ, արխիվ

Միջազգային արբիտրաժային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Նիդերլանդներին՝ «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության նավը բռնազավթելու համար:

Երկու տարի առաջ սեպտեմբերինՌուսաստանի իշխանությունները բռնազավթեցին նավը և ձերբակալեցին դրա անդամներին, երբ բնապահպանները բողոքի ակցիա անցկացրին ծովում՝ արկտիկայի ջրերում նավթարդյունահանման դեմ: Նավում գտնվող 30 լրագրողները, բնապահպանները և նավի անձնակազմը գրավի դիմաց ազատ արձակվեցին միայն Սոչիի օլիմպիական խաղերից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG