Մատչելիության հղումներ

Իրանի նկատմամաբ պատժամիջոցները կարող են հանվել գարնանը․ Համոնդ


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, թե ակնկալում է, որ Իրանի նկատմամաբ պատժամիջոցները կարող են հանվել առաջիկա գարնանը: Համոնդը նշել է նաև, որ սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը կհաստատեն միջուկային ծրագրի շուրջ իրենց համաձայնությունը արդեն հոկտեմբերին:

Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Ֆրակ-Վալտեր Շտայնմայերը ասել է, որ ծրագրում է այցելել Իրան հոկտեմբերին: Արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը լավ առիթ է երկկողմ հարաբերությունները վերականգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG