Մատչելիության հղումներ

ԻՊ-ը Պալմիրայում պայթեցրել է Բաալ- Շամինա տաճարը


Սիրիա - Բաալ-Շամինա տաճարը Պալմիրայում, արխիվ

Սիրիա - Բաալ-Շամինա տաճարը Պալմիրայում, արխիվ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի տարածքում գտնվող հինավուրց Պալմիրա քաղաքում պայթեցրել է Բաալ- Շամինա տաճարը, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Տաճարը կառուցվել էր մեր թվարկության առաջին դարում՝ ի պատիվ փյունիկյան աստվածության։

Անցած երեքշաբթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գլխատեց Պալմիրայի հնությունների և թանգարանների նախկին գլխավոր կառավարիչ, 82-ամյա Քալիդ ալ-Ասա՛ադիին։

Մայիսից ի վեր Պալմիրայում 400 մարդ է սպանվել։ Որոշ աղբյուրների համաձայն, հնագույն քաղաքն ականապտված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG