Մատչելիության հղումներ

Այսօր Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ Դ. Դ.-ի «Հովան Լիան Գրուպ» ընկերության գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով ամբողջությամբ վնասվել է 29-ամյա Հ. Հ.-ի «Օպել վեկտրա Ա» մակնիշի 34 TZ 779 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և հետնամասը. զոհեր և տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, երեկ էլ պայթյուն էր տեղի ունեցել Տավուշի մարզի գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով տուժել էր մեկ մարդ։ Տուժածի վիճակը գնահատվել էր ծանր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG