Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «առաջիկայում իշխանափոխություն ակնկալել պետք չէ»


Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնով
Ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնով

Ըստ փորձագետների, Ռուսաստանում խորը տնտեսական ճգնաժամը կտևի առնվազն 5-ից 7 տարի։

Վերջին գնահատականների համաձայն, Ռուսաստանում խորը տնտեսական ճգնաժամը կտևի առնվազն 5-ից 7 տարի, սակայն ակնկալել, որ ճգնաժամի պատճառով Ռուսաստանում արդեն առաջիկայում կլինի իշխանափոխություն, պետք չէ, «Ազատության» հետ զրույցում ասաց ռուսաստանցի վերլուծաբան Արկադի Դուբնովը։

Փորձագետները Ռուսաստանում իշխանափոխության երկու հնարավոր սցենար են կանխատեսում, առաջինը, որ ճգնաժամի արդյունքում կլինեն սոցիալական բողոքներ, և մարդիկ պարզապես դուրս կգան փողոց և կպահանջեն իշխանափոխություն։ Այս սցենարը, սակայն, Դուբնովն անհավանական է համարում։

«Չեմ հավատում, որ մեր երկրում մարդիկ դուրս կգան փողոց և իշխանափոխություն կպահանջեն, որովհետև նրանք չեն հավատում, որ կգան նոր լիդերներ», - ասաց վերլուծաբանը։

Երկրորդ հնարավոր սցենարը՝ իշխանափոխության, ըստ փորձագետների, որ տնտեսական ճգնաժամը և Արևտյան պատժամիջոցները կբերեն պալատական հեղաշրջման։

«Այս գործընթացն այսօր ակնհայտ կա։ Միայն թե, կոչվում է ոչ թե հեղաշրջում, այլ էլիտաների փոփոխություն, որը ձեռնտու է ռեժիմին», - ասաց վերլուծաբանը։

Դուբնովի փոխանցմամբ՝ Պուտինը և նրա շրջապատը իշխանությունը պահպանելու դեռ մեծ ռեսուրսներ ունեն։ Այդուամենայնիվ, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, հավանական սցենար, որ Պուտինը հեռանա Կրեմլից կա. այսինքն՝ եթե Պուտինը ինքը կամավոր դա անի, ինքը ցանկանա հեռանալ։

«Հասկանում եք, նա հասարակ մարդ չէ, շատ աշխատասեր է ու շատ կասկածամիտ, բայց, իհարկե, հիմար չէ, և եթե ինքը հասկանա, որ իր անձից է կախված Ռուսաստանի ապագան, եթե գտնվեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան պահպանել և՛ Պուտինի, և՛ Արևմուտքի դեմքը, եթե լինեն երաշխիքներ, ինչո՞ւ ոչ, հնարավոր է, որ կամավոր հեռանա», - ասաց Դուբնովը։

Վերջին շրջանում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ակտիվացումը որոշ փորձագետներ հենց այս սցենարի հետ են կապում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG