Մատչելիության հղումներ

Վերաբացվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Թեհրանում


Իրան -- Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը սեղմում է Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի ձեռքը Թեհրանում, 23-ը օգոստոսի, 2015թ․

Իրան -- Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը սեղմում է Իրանի իր գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի ձեռքը Թեհրանում, 23-ը օգոստոսի, 2015թ․

Մեծ Բրիտանիան այսօր վերաբացել է իր դեսպանությունը Իրանում:

Թեհրանում դեսպանատան շենքի վրա բրիտանական դրոշը բարձրացրել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:

Նա հայտարարել է, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատանքների վերսկսումը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Թեհրանում բրիտանական դեսպանատունը փակվել էր 2011 թվականին, երբ ծայրահեղականների կողմից հարձակման էր ենթարկվել Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Այդ հարձակումից քիչ անց դեսպանությունը փակվել էր:

2013-ին երկու երկրները վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները՝ նշանակելով ժամանակավոր հավատարմատարներ:

Այս տարվա հուլիսի 14-ին Իրանի և աշխարհի 6 գերտերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու շուրջ, որից հետո Արևմուտքի ու Իրանի հարաբերությունները սկսել են ջերմանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG