Մատչելիության հղումներ

Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մեքենա է գլորվել ձորը, կան զոհեր


Շաբաթ երեկոյան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում MITSUBISHI MONTERO LIMITED մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, մեքենայի վարորդը՝ 1964թ. ծնված Հնձար Լևոնյանը և ուղևոր, 1974թ. ծնված Գարիկ Արմենակյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, ևս երկու ուղևոր` 1976թ. ծնված Ա.Թովմասյանը և 1983թ. ծնված Լ.Ասատրյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու վթարի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG