Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյանը և Ռուբեն Հակոբյանը գնահատում են նոր Սահմանադրության նախագիծը


Աղվան Վարդանյանը և Ռուբեն Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 22-ը օգոստոսի, 2015թ․

Աղվան Վարդանյանը և Ռուբեն Հակոբյանը «Ազատության» տաղավարում, 22-ը օգոստոսի, 2015թ․

Թեև երկու քաղաքական գործիչներն էլ կողմնակից են կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն տարբեր մոտեցումներ ունեն նախագծի նկատմամբ:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով, արդեն տարիներ շարունակ Դաշնակցությունը հետևյալ զուտ քաղաքական առաջնահերթ առաջարկներով է հանդես գալիս:

Առաջին՝ անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, երկրորդ՝ անցում կատարել 100 տոկոսով համամասնական համակարգին, երրորդ՝ ստեղծել մի համակարգ, որում իշխանությունն ու ընդդիմությունն այդ նույն համակարգի մասերն են, և ընդդիմութունն ունի իշխանության վրա ազդելու ռեալ լծակներ:

«Այս երեք խնդիրները առաջարկվող նախագծում ընդհանուր գծերով լուծված են»- «Ազատության» Տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա թողարկման ժամանակ հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Քննարկման մյուս մասնակից՝ «Ժառանգության» Խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է, որ ինքը ևս կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից է:

«Ես 1995 թվականին էլ խորհրդարանին են ներկայացրել խորհրդարանական կառավարման վերաբերյալ մի նախագիծ: Մեր առաջարկներն էլ այս նախագծում իսկապես ընդգրկվել են: Բայց իշխանությունը պետք է հասկանա, որ պետք է տարածություն ստեղծի, որպեսզի նրանք, ովքեր կողմ են պառլամենտական համակարգին, կարողանան համախմբվել: Բայց ինքը էստեղ արհեստական բարիերներ է ստեղծել»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Բանավեճն ամբողջությամբ դիտեք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG