Մատչելիության հղումներ

Բախումներ Մինգիչաուրի բնակիչների և ոստիկանների միջև


Ադրբեջանի ոստիկանությունը հանրային ընդվզման հերթական փորձը ճնշելիս, արխիվ
Ադրբեջանի ոստիկանությունը հանրային ընդվզման հերթական փորձը ճնշելիս, արխիվ

Ադրբեջանի Մինգիչաուր քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել բնակիչների և ոստիկանների միջև: Անկարգությունների պատճառը նախօրեին քաղաքի ոստիկանական բաժանմունք տարված մի երիտասարդի մահն է:

Ոստիկանության տարածած տեսանյութում երևում է, որ 27-ամյա Բահրուզ Հաջիևը օգոստոսի 21-ին մուտք է գործել ոստիկանության շենք: Ըստ պաշտոնական վարկածի, վերջինս հարցաքննության ժամանակ դուրս է ցատկել պատուհանից: Ոստիկանությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչի համար են հարցաքննել երիտասարդին:

Մահացածի հայրը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ ու վնասվածքների հետքեր են եղել: Որդու մահվան մեջ նա մեղադրում է ոստիկանությանը, ասելով, որ ոստիկանները ծեծելով սպանել են նրան, ինչից հետո մարմինը ցած են նետել երրորդ հարկի պատուհանից: Այսօր տեղի է ունեցել Հաջիևի հուղարկավորությունը:

Քաղաքի բնակիչների և ոստիականների միջև բախումների ընթացքում ոստիականությունը արցունքաբեր գազ և ձայնային պայթուցիկներ է օգտագործել, մի խումբ ցուցարաներ ձերբակալվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG