Մատչելիության հղումներ

Դատախազությունը պատրաստ է ընթացք տալ Աշոտ Աղաբաբյանի հայտարարություններին


Հանրապետական կուսակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան

Հանրապետական կուսակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան

Գլխավոր դատախազությունը պատրաստ է հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հայտարարություններին քրեաիրավական ընթացք տալ, եթե նա բողոք ներկայացնի իրավապահ մարմիններին։

Պատգամավորը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը հարկային ճնշումների է ենթարկվում և «բռնազավթման» զոհ է դարձել։

«Ազատության» հարցմանը Գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ այս պահին հայտարարությունների մասով որևէ քննություն չի ընթանում, քանի որ Աղաբաբյանը որևէ մարմնի նման որևէ բողոք չի ներկայացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG