Մատչելիության հղումներ

Վրաստանում ավտովթարից երեք հայ է զոհվել


Երեկ Վրաստանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչից տուժել են Հայաստանի քաղաքացիներ:

Հայաստանի տարածքային կառավարման ևարտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 14.37-ի սահմաններում Վրաստանում բախվել են «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները, կա 3 երեք զոհ, երեք տուժած, ովքեր հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ։

«Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34 ND 729 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 31 շենքի բնակիչ՝ 30-ամյա Հ. Հ.-ին: Ժամը 23.26-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության դեպարտամենտից ստացվել են տվյալներ զոհերի մասին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց. նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG