Մատչելիության հղումներ

Հայաստանի օմբուդսմենն աշխատանքային այցով Ղարաբաղում է


Լուսանկարը՝ Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի
Լուսանկարը՝ Հայաստանի օմբուդսմենի աշխատակազմի

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում է։

Օմբուդսմենի աշխատակազմի փոխանցմամբ՝ Անդրեասյանը հանդիպել է Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանին և տեղի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներին:

Հանդիպման ընթացքում իրավապաշտպանները ներկայացրել են մարդու իրավունքներին վերաբերող առկա խնդիրները: «Միևնույն ժամանակ, նրանք հայտնել և միաձայն հաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում գոյություն չունի կաշառակերություն դատական համակարգում, ինչպես նաև ոստիկանությունում, դատախազությունում և մի շարք այլ իրավապահ մարմիններում: Այդ ոլորտներում առանձին դեպքերում հանդիպում է հովանավորչություն, բայց, ընդհանուր առմամբ, իրավապահ համակարգը չափազանց մաքուր է կոռուպցիոն դրսևորումներից», - հաղորդում է օմբուդսմենի աշխատակազմը՝ վկայակոչելով Ղարաբաղի իրավապաշտպաններին։

Կարեն Անդրեասյանն այս կապակցությամբ նշել է, որ Ղարաբաղը տվյալ պարագայում ակնհայտ առաջատար է տարածաշրջանում, և Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանության դրական ձեռքբերումները կարող են օրինակ ծառայել հարևան բոլոր պետությունների համար:

Հայաստանի օմբուդսմենը ստույգ միջոցներով և ծրագրերով իր աջակցությունն է առաջարկել Ղարաբաղի հասարակական կազմակերպություններին: Օմբուդսմենների և նրանց աշխատակազմերի առանձին հանդիպման ընթացքում որոշվել է երկու կառույցների հետագա համագործակցության հստակ ձևաչափը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG