Մատչելիության հղումներ

Ուկրաինան դուրս կգա ԱՊՀ հանցագործների հետախուզման ընդհանուր համակարգից


Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է ԱՊՀ տարածքում գործող հանցագործների հետախուզման ընդհանուր համակարգից երկրի դուրս գալու մասին:

«Մոսկվան չի իրականացնում մեր ընթացակարգային հրահանգները»,- պարզաբանել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:

Յացենյուկի խոսքերով՝ ԱՊՀ բազայից անջատումը նախատեսվում է օգոստոսի 24-ին:

Անցած հունվարին Ուկրաինայի ՆԳՆ Արսեն Ավակովը հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը փաստաթղթեր է նախապատրաստում՝ ԱՊՀ հետախուզման համակարգի հետ համագործակցությունը դադարեցնելու շուրջ:

Այն ժամանակ Ավակովը նշել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները անտեսում են պաշտոնյաների, ինչպես նաև Ուկրաինայի կողմից հանցագործություններում կասկածվող մի քանի տասնյակ անձանց հետախուզման վերաբերյալ փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG