Մատչելիության հղումներ

Նախագահական նստավայրի մոտակայքից բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամը


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ այսօր ժամը 14:20ի սահմաններում ոստիկանները նախագահական նստավայրի մոտակայքից բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:

Ըստ հաղորդագրության, Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, Սաֆարյանը բերման է ենթարկվել «ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար»:

Ավելի վաղ «Առավոտը» գրել էր, որ Գևորգ Սաֆարյանը «շատ կոշտ ելույթ» է ունեցել նախագահականի առջև, այնուհետև խանութից ձու է գնել և շպրտել ուղիղ նախագահի նստավայրի շենքի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG