Մատչելիության հղումներ

Հզոր պայթյուն Կահիրեում, 27 մարդ է տուժել


Եգիպտոսի անվտանգության ծառայության վնասված շենքը, 20-ը օգոստոսի, 2015թ
Եգիպտոսի անվտանգության ծառայության վնասված շենքը, 20-ը օգոստոսի, 2015թ

Այսօր վաղ առավոտյան Կահիրեի արվարձաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

«Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, նշում է, որ ռումբը պայթել է Եգիպտոսի անվտանգության ծառայության և դատարանի շենքերի մոտ՝ վնասելով նաև հարակից դպրոցի շենքը։

Վերջին տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հեռակառավարման սարքի միջոցով, իսկ ռումբը տեղադրված է եղել մեքենայի մեջ։ «Մեքենան, որի մեջ տեղադրված է եղել ռումբը, կայանվել է ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, վարորդը տարածքից հեռացել է մոտոցիկլետով», - հայտարարել է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը։

Երկրի առողջապահության նախարարությունն էլ հաղորդում է, որ հզոր պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 27-ի, նրանց թվում յոթ ոստիկան կա, մնացածը տեղի բնակիչներն են։

Այս պահին տարածաշրջանում գործող ահաբեկչական և՛ ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG