Մատչելիության հղումներ

Անցյալ տարվա հուլիսից անազատության մեջ գտնվող ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի բուժմաս։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովին։

Գերմանական «Շարիտե» կլինիկայի բժիշկ, պրոֆեսոր Քրիստիան Վիտը հետազոտել է Յունուսին, ինչից հետո իրավապաշտպանը տեղափոխվել է բուժմաս, որտեղ էլ այժմ բուժում է ստանում։ Փաստաբանն ասել է, որ Յունուսի հետ հանդիպել է երեկ։

Հիշեցնենք՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը այս տարվա օգոստոսի 13-ին Լեյլա Յունուսին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել խոշոր չափերի վնաս պատճառելու և մեքենայության մեջ: Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել խոշոր չափի մեքենայությունների, ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, փաստաթղթերի կեղծման հոդվածներով:

«Վճռի հետ, կապված Յունուսը հայտարարեց, որ անսպասելի ոչինիչ տեղի չի ունեցել. վճիռն իր համար սպասելի էր», - «Ազատության» հետ զրույցում ասել է փաստաբանը։

Էլչին Ղամբարովը տեղեկացրել է, որ պրոֆեսոր Վիտն այցելել է նաև Արիֆ Յունուսին, ով գտնվում է ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում։

Փաստաբանը հայտնել է, որ այժմ պաշտպանական կողմն աշխատում է բողոքարկման վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG