Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕ ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն


Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 օդանավ, արխիվ

Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության տարեկան ռազմական պլանի համաձայն՝ անցկացվելու են TurAz Qartalı-2015 զորավարժությունները, որոնց մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերը։ Այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 18-ը նախատեսված վարժանքներին կմասնակցի Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավելի քան 30 միավոր:

Վարժանքների ժամանակ կկատարվեն երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման առաջադրանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG