Մատչելիության հղումներ

Ռուսաստանի քաղաքացու մուտքը Լիտվա արգելվել է սովետական խորհրդանիշների պատճառով


ԽՍՀՄ-ի զինանշանը, արխիվ

ԽՍՀՄ-ի զինանշանը, արխիվ

Լիտվայի պետական սահմանապահ ծառայությունը մերժել է Ռուսաստանի քաղաքացու մուտքը երկիր:

Ինչպես փոխանցել են լիտվական սահմանային ծառայությունից, ռուսաստանցու ավտոմեքենայի վրա Սովետական Միության խորհրդանիշներ էին փակցված՝ այդ թվում մուրճ ու մանգաղ: Սահմանապահներն առաջարկել են մեքենայի վրայից հանել այդ պիտակները կամ շարունակել ճանապարհը քայլելով, սակայն նա հրաժարվել է և վերադարձել Կալինինգրադյան շրջան:

Նացիստական կամ կոմունիստական խորհրդանիշների տարածումն ու ցուցադրությունը Լիտվայում օրենքով արգելված է, և օրենքը խախտելու համար սահմանված է 144-ից մինչև 289 եվրո տուգանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG