Մատչելիության հղումներ

Պուտինը զգուշացրել է Ղրիմի թաթարներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ծայրաստիճան վտանգավոր» է որակել Ղրիմի թաթարներին հատուկ կարգավիճակ շնորհելու պահանջները:

Մահմեդական թաթարները Ղրիմի բնակչության ավելի քան 10 տոկոսն են կազմում: Նրանք հիմնականում ընդդիմանում էին Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցմանը:

Օգոստոսի 17-ին Պուտինը, ով եռօրյա այցով Ղրիմում է՝ նպատակ ունենալով խրախուսել թերակղզու տնտեսական զարգացումը և զբոսաշրջությունը, հանդիպել է փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

«Ազգամիջյան հարաբերությունները նուրբ թեմա են», - ասել է Ռուսաստանի նախագահը: - «Իմ կարծիքով որևէ կոնկրետ էթնիկ խմբի հատուկ իրավունքներ շնորհելու մասին խոսակցությունները ծայրաստիճան վտանգավոր են», - հավելել է նա:

Պուտինը նաև ակնարկել է, որ օտար պետությունները ֆինանսավորում են իրավապաշտպան ակտիվիստներին, որպեսզի, շահարկելով Ղրիմի թաթարների խնդիրները, ապակայունացնեն իրավիճակը թերակղզում: Մոսկվան նման բան չի հանդուրժի, ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG