Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՏՄ երկրների հետ ֆինանսական ոլորտի տեղեկատվություն կփոխանակի


Հայաստանի Կենտրանական բանակի շենքը Երևանում
Հայաստանի Կենտրանական բանակի շենքը Երևանում

Կառավարությունը այսօր համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը:

Փաստաթղթի նպատակն է համակարգել և ընդլայնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջև տեղեկատվական փոխանակման գործընթացը, ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, և այն, որը պետք է տրամադրվի հարցում կատարող ԵՏՄ-ի անդամ երկրի վերահսկող մարմնին՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG