Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց գազային համաձայնագրին կից արձանագրության կնքմանը


Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Կառավարությունը այսօր հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստան բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը:

Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2015 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար սահմանվում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար՝ 2013-ի դեկտեմբերի 2-ի համաձայնագրով սահմանված 189 դոլարի փոխարեն:

«Արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա շարունակել զարգացնել երկու երկրների տնտեսական հարաբերությունները, կնպաստի տնտեսական կապերի զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը», - ասված է Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG