Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Առաջիկա օրերին ՀԷՑ-ում կմեկնարկի աուդիտը


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում միջազգային խորհրդատվական ծառայության անցկացնելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Ծաղկաձորում «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում (ՀԷՑ) կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:

«Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ)», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG