Մատչելիության հղումներ

«Ոտքի՛, Հայաստան». «Դելոյթ» ընկերությունը չեզոք չէ Հայաստանի կառավարության նկատմամբ


«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամներ Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 23-ը հուլիսի, 2015թ.

«Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամներ Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, 23-ը հուլիսի, 2015թ.

«Դելոյթ և Տուշ ԱՊՀ» խորհրդատվական կազմակերպությունը չի կարող կատարել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման անաչառ ուսումնասիրություններ, հայտարարում է «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը՝ նշելով, որ «ընկերությունը չեզոք չէ Հայաստանի կառավարության նկատմամբ»։

Հիշեցնենք, կառավարությունը որոշեց 230 հազար դոլար վճարել «Դելոյթ քընսալթինգ» ընկերությանը՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան թանկացնելու հիմնավորվածությունը ուսումնասիրելու համար:

«Դելոյթ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է «Դելոյթ Արմենիա» ՓԲ ընկերությամբ, որի գրասենյակը գտնվում է Ամիրյան 4/7 հասցեում։ Այդ ընկերությունը սկսած 2013 թվականից իր աուդիտորական ծառայություններն է մատուցում Հայաստանի կառավարության և «ՀԷՑ»-ին փոխկապակցված ձեռնարկություններին (օրինակ՝ ԿԱՄավոր 1 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄավոր 2 կենսաթոշակային ֆոնդ, ԿԱՄ, Պետական Արժեթղթերի Ֆոնդ, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն ԱՓԲԸ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամ)։ Դա նշանակում է, որ 2016 թվականի հունվարի 1-ից, ամենայն հավանականությամբ, Հայաստանի բնակչությունը Սերժ Սարգսյանի համոզմունքին համապատասխան ստիպված է լինելու վճարել էլեկտրաէներգիայի դիմաց բարձր սակագնով», - ասված է «Ոտքի՛, Հայաստան»-ի հայտարարությունում։

Շարժումը նշում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «հակաժողովրդական այս որոշման իրագործման համար պատասխանատու են լինելու ոչ միայն երկրի իշխանավորները, այլև բոլոր նրանք, ովքեր հուլիսի 28-ին վանկարկելով «սա հաղթանակ է»՝ Բաղրամյան պողոտայից հեռացան և դուրս եկան ակտիվ պայքարից»։

«Այդ արարքով նրանք ոչ միայն տապալեցին Բաղրամյան պողոտայում ծավալված պայքարը, այլև՝ ազատ արձակեցին իշխանավորների ձեռքերը ժողովրդին ծնկի բերելու գործում։ Կոչ ենք անում «Ո՛չ թալանին» նախաձեռնության մեր քույրերին և եղբայրներին՝ հետ վերադառնալ ակտիվ պայքարի, որովհետև հիմա նժարին դրված է ոչ միայն հանրային շահը, այլև՝ Ձեր նախաձեռնության բարի համբավը», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG