Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները պատրաստվում է հանել իր Patriot հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերը Սիրիայի հետ Թուրքիայի սահմանից:

Օգոստոսի 16-ին Վաշինգտոնը և Անկարան միացյալ հայտարարություն են տարածել, նշելով, թե ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Թուրքիայում տեղակայված համակարգերը վերադարձվելու են Միացյալ Նահանգներ՝ «հրատապ արդիականացման և վերազինման» նպատակով և անհրաժեշտության դեպքում կարող են «մեկ շաբաթվա ընթացքում» վերադարձվել Թուրքիա:

Թուրքիան 2012-ի նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով իրեն Patriot տիպի համակարգեր հատկացնել Սիրիայի հնարավոր օդային գրոհից պաշտպանվելու համար: Ավելի վաղ սիրիական տարածքից արձակված արկերը պայթել էին թուրքական տարածքում, ինչի հետևանքով 6 մարդ էր զոհվել:

ԱՄՆ-ը, Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ բավարարել էին դաշնակցի խնդրանքը և հրթիռային համակարգեր տեղադրել այդ երկրում:

Երեկ իր Patriot համակարգերը Թուրքիայից դուրս բերելու մասին հայտարարել էր Գերմանիան, նշելով, որ Սիրիայի տարածքից հրթիռային հարձակման սպառնալիքը զգալիորեն նվազել է:

Ըստ AP և dpa գործակալությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG